▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա մի պատուհասի ձեռքի ծաղրուծանակի գործիք դարձած երկիր է»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանը գրում է․

«Ոչ մի բարոյական մարդ չի կարող ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, նորմալ է, տենց էլ պետք է լիներ։ Ոչ, տենց չպետք է լիներ։ Սա բոլոր առումներով հատակն է։ Սա մի պատուհասի ձեռքի ծաղրուծանակի գործիք դարձած երկիր է։ Սա մի երկիր է, որտեղ «հալածված նախկին ընդդիմադիրը» ավելի շատ այլախոհի է բանտ նետել, քան բոլոր նախորդ 3 ղեկավարների օրոք միասին վերցրած։ Սա մի «ժողովրդավար» ղեկավար է, ում օրոք ավելի շատ մարդ է հալածվել, խոշտանգվել, ծեծվել, քան բոլոր մնացած իշխանությունների օրոք։ Սա մի «ընտրված» ղեկավար է, ով իշխանության է մնում միմիայն դրսի հրամանները հեզիկ-նազիկ կատարելու դիմաց, ինչի արդյունքում մսխվում է երկրի անվտանգությունն ու արժանապատվությունը։
Այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, դա ինչ որ փոքրոգի աբիժնիկների սրտի հովանքից բացի ազգային խայտառակություն է, ազգային ամոթ։
Ես այսօր ամաչում եմ, որ սրանց իշխանության օրոք ապրող այս երկրի քաղաքացի եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին