▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է խաղարկվում ընդամենը, որից հետո կսկվի գալա-բեմադրությունը` «ազատ ու թափանցիկ ընտրություններ» խորագրով

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ի՞նչ տեղի ունեցավ երեկ և ովքեր էին կանգնած «Արամ Ռամազան» օպերացիայի հետնաբեմում
Ես Հայ առաքելական եկեղեցին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, կամ որևէ այլ եկեղեցական սպասավորի պաշտպանելու խնդիր չունեմ: Այո, ես գտնում եմ, որ եկեղեցու ներսում կան բազում խնդիրներ, բայց դրա լուծումները պետք է գտնի հենց եկեղեցին` հանրային բաց ու թափանցիկ աջակցության պայմաններում: Չկա որևէ մարդ կամ հաստատություն, որը 100 տոկոսով ճիշտ ու անսխալական է:
Ես մի խնդիր ունեմ միայն. պահել ու պահպանել հայկական ժառանգությունը, հիշողությունն ու դրանց վրա խարսխված ազգային արժանապատվությունը: Ինձ համար տարբերություն չկա Ծիծեռնակաբերդն են պղծում, թե Հովհաննավանքը: Երկուսն էլ ինձ համար սուրբ վայրեր են: Մեկ ամիս առաջ պղծեցին Ծիծեռնակաբերդը, երեկ այդ բախտին արժանացավ Հովհաննավանքը: Վաղը դա կարող է լինել Սարդարապատը: Դա էլ շատ տրամաբանական ու կանխատեսելի է:
Ես ուժի մեջ եմ համարում երկու կաթողիկոսներին` Ծիծեռնակաբերդը պղծած ու Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կազմից Մայր Աթոռի ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության ներկայացուցիներին Ի ՆՇԱՆ ԲՈՂՈՔԻ հետ կանչելու կոչը: Այդ կոչն առավել քան հիմնավոր ու տրամաբանական է: Այս կապակցությամբ տակավին որևէ զարգացում տեղի չի ունեցել: Ես դա համարում եմ առնվազն կասկածելի:
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հովհաննավանքում, հերթական մանիպուլատիվ գործողություն էր, կամ ավելի շուտ օրացույցային հերթական հատուկ գործողությունը` որտեղ Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Ասատրյանն ու մեծ բեմադրության մասնակիցները (հատկապես սև ակնոցներ կրողները), ընդամենը խաղարկում ու սպասարկում էին օրակարգային մեկ գլխավոր հարց. ինչպես սղացնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության հնգամյակն ու դրա հետ կապված լրջագույն հարցադրումները` որտե՞ղ է Արցախն ու արցախահայությունը, որտե՞ղ են ռուս խաղապահները, որտե՞ղ է Լաչինի միջանցքն ու հայ բնակչության անվտանգությունը:
Սրանք չափազանց լուրջ հարցեր են, որոնք շատ լուրջ պատասխաններ են պահանջում: Մինսկի խմբի կազմալուծումից ու տեղի ունեցած ցեղասպանության մեջ հանցակցության ինքնախոստովանանքից հետո, ենթադրում եմ, որ Փաշինյանն իրեն սպասարկող արբանյակներով կլծվեն հիմնավորելու այն թեզը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս կտրվել է խաղաղության պայմանագրով ու հազարավոր ՀՀ քաղաքացիներ կուտեն այդ լափշան ու ուտելու ընթացքում էլ դրա մի մասը կկախեն իրենց ու հավատացողների ականջներից:
Նոյեմբերի 9-ի չկատարված պարտավորությունները պետք է արագորեն ու աննկատ հաղթահավրեն ու մոռացության տրվեն բոլոր հնարավոր միջոցներով: Դե իսկ հանրային զգոնությունն ու ուշադրությունը շեղելու գործում գրոսմայստերներ շատ ունենք: Մեր չկայացած պետականությունը տակավին կենդանության նշաններ է ցույց տալիս այդ ցածրակարգ ու միջակ ուղեղի արգասիք հանդիսացող այդպիսի հատուկ գործողություններով:
Սա է խաղարկվում ընդամենը, որից հետո կսկվի գալա-բեմադրությունը` «ազատ ու թափանցիկ ընտրություններ» խորագրով:
Հ.Գ Այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ կարգալույծ եղած քահանայի եղբայրն հենց երեկ Մայր Աթոռում հայտնվեց տեսադաշտում ու բացասական բնութագիր տվեց իր եղբոր վարքագծին:
Հ.Հ.Գ. Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ կիրակի ևս մասնակցելու է պատարագի` կարգալույծ եղած քահանայի մասնակցությամբ: Ես կվերագրեի դա, պարտության ու ֆիասկոյի գիտակցմանը, երեկ Հովհաննավանքում շատ քիչ մարդկանց մասնակցությունը հաշվի առնելով: Սակայն հակված եմ կարծելու, որ նոյեմբերի 9-ից «Ստեփան Ասատրյան» օպերացիան կկորցնի իր օրացույցային արդիականությունն ու նշանակությունը»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին