▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա է ավինյանակերպ չնթռլոներին պաշտոն տալու հետևանքը»․ Արամ Գևորգյան

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր-Նորքի թաղապետը՝ թաղապետարանի աշխատողների հետ կողք-կողքի, ուղիղ եթերում մարդ են ծեծում։ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ԿԱՌԼ։ Մի 15 հոգով՝ մեկի վրա։
Էս ա սրանց անպատժելի հաբռգածության հետևանքը։ Էս ա ավինյանակերպ չնթռլոներին պաշտոն տալու հետևանքը։
Որ տղա չէիք՝ էտ գիտեինք, բայց որ է՜ս կարգի չաթ**խ էիք՝ դա արդեն նորություն էր_։

Դիտեք նաև՝ 

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետ է նշանակվել այն բանի արդյունքում, որ Երևանի ավագանու ընտրություններում իբրև ընդդիմություն ներկայացած, իրականում՝ ընտրողներին խաբած Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ընտրություններից հետո կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանում խմբով ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելով՝ «ցուցադրել է» իրենց դավանած եվրոպական արժեքները։ Եթե տեսախցիկների, լրագրողների ներկայությամբ այսպես են ծեծում, բա թաքուն տեղ, մութ ժամանակ ոնց կսպանեն։ Տիգրան Տեր-Մարգարյանն արժանի է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից մեդալով պարգևատրվելուն»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «նիկոլի պատկերացրած իրականությունը ՀՀ քաղաքացու համար սա է։ Ծեծված, խոշտանգված, նվաստացած ու անպաշտպան։
Վազգեն Սարգսյանի հիշատակը ծախած արամ սարգսյանն էլ մեզ ազատում է տարբեր տեսակ «ստրկատիրական լծից», որ իր հպատակները հանգիստ, անխոչընդոտ ու անպատիժ բռնության ենթարկեն հայերին։
նիկոլի քննիչն ու դատախազն էլ կհաստատեն, որ եթե ՀՀ քաղաքացուն ծեծել է դավաճան նիկոլի ներկայացուցիչը, ուրեմն պիտի կալանավորել խոշտանգված քաղաքացուն»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «1 ժամ է անցել, թաղապետը ձերբակալված չէ, ավելին` ուրախ նստած` հանրային լսումներ է վարում, փոխարենը ծեծի ենթարկված քաղակտիվիստն է ձերբակալվել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին