Ինչպես «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել էր, օգոստոսի 23-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրիում տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջով։ 168-ը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկայսանից հետաքրքրվել է՝ արդյոք տեղյա՞կ է այդ բողոքի ակցիայի մասին, ի՞նչ կարծիք ունի։ «Արման Բաբաջանյանն առհասարակ այս ազգի մեջ մեկ տոկոս չի կազմում։ Նա ի՞նչ իրավունք ունի՝ գա ռուսական բազայի դեմ բողոքի, որը պաշտպանում է ամբողջ հայ ժողովրդին, մեր սահմանները։ Այսինքն՝ ինքը թուրքի հպատակ է, հա՞։ Այսօր ռուսներին այստեղից հանողները թուրքերի հպատակներն են, թուրքահպատակ անձնավորություններ են, այսինքն՝ ռուսին հանում են, որ թուրքին բերե՞ն: Ինքը մեծ ուժերի առաջ կկանգնի, չի կարող նման բան անել, որովհետև ամբողջ Գյումրին և հայ ազգի 70-80 տոկոսն իր հույսը կապում է Ռուսաստանի հետ»,- նշել է Ղուկասյանը: Դիտեք նաև՝ |
«Ռուսին հանում են, որ թուրքին բերե՞ն». Վարդան Ղուկասյանը՝ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքի մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին