▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական եռագույնով և թուրքական մահիկով ու աստղով ինքնաշեն դրոշ է տեղադրվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում

Ռուսաստանի օրը անհայտ տղամարդը ռուսական եռագույնով և թուրքական մահիկով ու աստղով ինքնաշեն դրոշ է տեղադրել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։

Արմենիա Sputnik–ը գրում է, որ կայքին ՀՀ ՆԳՆ–ից հայտնել են, որ դրոշն արդեն հանվել է և ձեռնարկվել են «վարչական միջոցառումներ»։ Միաժամանակ, որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ, սադրանք իրականացնողին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ կազմվել է արձանագրություն «անթույլատրելի վայրում փողոցը հատելու» վերաբերյալ։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված:
Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի օրն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին