▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուբեն Վարդանյանը ժամանակին էնքան բաներ է ասել, որ էսօր օգտագործվում է իր դեմ». Անդրանիկ Քոչարյան

Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով դիտարկմանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ հայտարարություններն արդյո՞ք չբարդացրեցին իրավիճակը, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Չէ: Ռուբեն Վարդանյանը ժամանակին էնքան բաներ է ասել, որ էսօր օգտագործվում է իր դեմ: Չգիտե՞ք, ամերիկյան ֆիլմեր եք նայում. մի ասա էն, ինչը որ ինչ-որ պահի կօգտագործվի քո դեմ... Պետք է չգերեվարվեին: Բա անվտանգության աշխատակիցներ կային: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»:

***

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի եզրակացության վերաբերյալ լրագրողի հարցին, մասնավորապես, թե այն ե՞րբ պատրաստ կլինի՝ արդեն փետրվարի 27-ն է, ասաց. «Մի հատ հանգստացիր, հանգստացա՞ր: Մի քիչ սրացումներ կան, հանգիստ լսիր: Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը տեսնելու եք: Ես ժամկետների գործընթացի մասին եմ խոսել, բայց լիագումար նիստերի օրակարգ կմտնի այն ժամանակ.... կլինի փակ նիստում: Զեկույցին կծանոթանաք՝ ըստ գործող ընթացակարգերի»:

***

«Ո՞ւմ համար է գաղտնի Վազգեն Սարգսյան փողոցի վիճակը: Ուժայինները պետք է հսկեն, որ ավտոմեքենաները 2-րդ գիծ չկանգնեն»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պետական կառույցների դիմաց երկրորդ, երրորդ գծով կայանած ավտոմեքենաներին: «Խնդիրը մի հրահանգով լուծվող խնդիր է: Եթե էդ հրահանգը չի աշխատում, արդեն ԱԺ-ն անելիք ունի: Ենթադրում եմ»,- հավելեց նա:

***

«Վերջերս մի բլոգեր մանրամասն վերլուծել էր միջազգային փորձը. խստացումներն էնպիսի բնույթ ունեն, որ մարդկանց հեռու են պահում այնպիսի խախտումերից, ինչպիսին՝ հեռախոսով խոսելն է»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Հեռախոսն ամենափորձանքն է մեքենա վարելու ընթացում: Օր չկա՝ չտեսնենք վթար, որի պատճառը հեռախոսն է. ոչ միայն խոսում են, այլև՝ գրում: Կանա՛յք, մնում է պամադա քսեք քշելուց, և անում են ու խփում են, որի հետևանքով մարդիկ են մահանում: Լավ կլինի առաջարկները փաթեթավորենք խստացումների որոշակի առաջարկներով»,- հավելեց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին