▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Россия-1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ

Կրեմլում Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից առաջ «Россия 1» հեռուստաալիքի լրագրողը, ներկայացնելով Կրեմլ ժամանող հյուրերին, մասնավորապես ՀՀ վարչապետին, ասել է. «Հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանի ղեկավարին, ներողություն եմ խնդրում, Հայաստանի վարչապետին․․․»։

***

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլին Ադրբեջանի նախագահ են ներկայացրել: Մոսկվայում պետական «Ռոսիյա 1» հեռուստատեսության ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ թուրքի կեպկով փաշինյանին Ադրբեջանի ղեկավարի հետ են շփոթել»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լրագրողը շատ ճիշտ է ներկայացրել, ոչինչ չի շփոթել. Նիկոլ Անհողը Ադրբեջանի ներկայացուցիչն է»:

Դիտեք նաև՝ 

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին