▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոս Պետրոսյանը նոր «թակարդ» է լարել ՀԷՑ-ում

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով, մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը: Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք` ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից:

Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։

Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը, թվանոց՝ ամսական 5.2 մլն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն եւ մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն: Նա այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է, բայց, ըստ ամենայնի, արդեն մտածում է, որ կարող է ՀԷՑ գլխավոր տնօրեն աշխատել եւ հիմնավորվել այստեղ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին