▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոման Բերեզովսկին դարձել է Հայաստանի ռուսական համայնքի նոր ղեկավարը

Լեգենդար դարպասապահ և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Ռոման Բերեզովսկին ընդունել է Ռուսաստանի համայնքային խորհրդի առաջարկը՝ ղեկավարելու կազմակերպությունը։

«Թիմային ոգին միշտ էլ եղել է իմ կյանքի մի մասը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ կարևոր է ոչ միայն խաղադաշտում միասին խաղալ, այլև դրանից դուրս միասին գործել՝ հասարակության բարօրության համար», - ասել է նա։

Բերեզովսկին իր նոր դերում որպես հիմնական առաքելություն է համարում հայ-ռուս ժողովուրդների հարաբերությունների համապարփակ ամրապնդումը։

Նշենք, որ Ռոման Բերեզովսկին  գրեթե ամեն կիրակի պատարագի է մասնակցում Երևանի ռուսական եկեղեցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին