▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Կիրիենկոյի հետ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում երկրորդ նախագահի գրասենյակից պարզաբանում ստանալ Ռոբերտ Քոչարյանի` Մոսկվա այցի մասին։

Մեզ տեղեկություններ են հասել, որ նա վերջերս Մոսկվա է մեկնել, հանդիպել է հայաստանյան հարցերով կրեմլյան կուրատոր Սերգեյ Կիրիենկոյի հետ, քննարկել են հայաստանյան ներքաղաքական հարցեր, այդ թվում՝ ընտրությունների հետ կապված։ Երկրորդ նախագահը, մեր տեղեկություններով, ընտրություններում հաջողություն գրանցելու իր բանաձեւն է ներկայացրել, որ պետք է ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացնել, հնարավորինս լայն ճակատով պայքարել իշխանության դեմ, ինչը նաեւ ֆինանսական ծախսեր է ենթադրում:

Կրեմլի պաշտոնյան որեւէ կոնկրետ պարտավորություն չի ստանձնել, ավելին` գրեթե հասկացրել է, որ իրենք ձեռքերը լվացել են Հայաստանից։

Երեկ փորձեցինք «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանից պարզել՝ երկրորդ նախագահը վերջին օրերին եղե՞լ է Մոսկվայում, սակայն նա ասաց, որ տեղյակ չէ նախագահի այցերի մասին։ Իսկ Կիրիենկոյի հետ հանդիպումի՞ց։ «Նո քոմենթ»,- ասաց պատգամավորը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին