▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեպրեսիաների 37 թիվը չի, է... մեր հերթը ե՞րբ ա գալու...Գառնիկ Դանիելյանը` Փաշինյանին

Ռեպրեսիաների 37 թիվը չի, է. մեր հերթը ե՞րբ ա գալու, հա շուտ արեք, ինչքան կարում եք շատ արեք, արեք պրծնենք. Գառնիկ Դանիելյանը` Փաշինյանին

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ–ում, խոսելով եկեղեցու հանդեպ իշխանության վերաբերմունքից, ասաց, որ անգամ եթե հոգևորականներ կան, որոնք շեղվել են իրենց ուղուց, դա իշխանության խելքի բանը չէր և իրենց անելիքը չէր։

Նա Փաշինյանին հարցրեց` արդյոք «իր կառուցողական ընկերոջը»` Ալիևին հարցրել է, թե ինչու է քանդում–ավերում Արցախի 300–ից ավելի եկեղեցիներն ու սրբավայրերը։

Դիտեք նաև՝

Ո՞ւր ա ԱԱԾ–ի պետը, ինչի՞ չկա` որովհետև շոու չի արել, չի տապալել, դա է ձեր արդարադատությունը. Գառնիկ Դանիելյանը` Փաշինյանին

Սամվել Կարապետյանը ՀՀ–ում ներդրումներ է արել, մանկապարտեզներ, դպրոցներ կառուցել։ Արցախը, որ հանձնել եք, էդ Արցախում ամենաընտիր հիվանդանոցն էր կառուցել։ Չտեսա ձեր ելույթների մեջ ասեք` շնորհակալություն։ Բա ոնց կլինի` շեֆին դուր գանք, ինչքան վատ բան կա ասենք, մի 2 բան էլ ավելացնենք, ԱԺ–ում ասաց Գառնիկ Դանիելյանը։

«Էդ մարդը (Սամվել Կարապետյան–խմբ.) ընդամենն իր սատարումն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, հիմա նույն բանը ես եմ ասում, պարոն Փաշինյան, հուսով եմ sms չեք գրում, որ իմ հետևից էլ գաք»,–ԱԺ–ում, դիմելով վարչապետին, ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին