▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում 24-ամյա հայ հղի կինը մահացել է, քանի որ ծննդատանը նշում էին բժիշկ Ավագյանի ծնունդը

Դեկտեմբերի 2-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուափսեի շրջանի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը մահացած 24-ամյա Յանա Պլակսիի մայրը` Մանուշակ Մելքոնյանը,  պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել  բժիշկների  անուշադրության պատճառով: Հուսահատ մոր խոսքով`  իր դստերը բուժօգնություն տրամադրելու փոխարեն`  բուժանձնակազմը նշել է գլխավոր բժիշկ Ավագյանի ծնունդը:  Մահացած կնոջ մոր և ամուսնու պնդմամբ` Յանան պարբերաբար հեռախոսով հաղորդագրություններ էր ուղարկում, որ իրեն միայնակ են թողել, ավելին` նույնիսկ գրել էր, որ ինքը շուտով մահանալու է, քանի որ իրեն շատ վատ է զգում: Հարազատները նաև վստահեցնում են, որ մինչ այդ Յանան որևէ առողջական խնդիր չի ունեցել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին