▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է

«Հրապարակ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին՝ կեսգիշերին մոտ, «ռազբորկա» է տեղի ունեցել Գորիսի կենտրոնում․ մի խումբ երիտասարդներ մահակներով ծեծի են ենթարկել հոր և որդու, հնչել են կրակոցներ։ Հիմքում աղջկա թեմա է եղել: Մեր տեղեկություններով՝ ծեծողների մեջ է նաև Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբորորդին՝ Արման Ղուլունցը, ասում են՝ նաև քրոջ որդին, որի անունը չկարողացանք ճշտել։
Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից իմացանք, որ միջադեպով ձերբակալված չկա, որոնողական աշխատանքներ են ընթանում հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ամենայնի, չեն գտնի, քանի որ Արման Ղուլունցը Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանի քեռորդին է, իսկ Մասիս Պողոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։

Այս միջադեպը բուռն քննարկումների թեմա է դարձել Սյունիքում, մարզի դատախազը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ամռանը կալանավորել է Տաթև գյուղի վարչական ղեկավարին, որին մեղադրել են ծեծկռտուքի մասնակցելու մեջ, մինչդեռ խուլիգանական արարք թույլ տված իր քեռորդին եւ ընկերներն անպատիժ են։

Ընդ որում՝ մեզ ասացին, որ սա առաջին դեպքը չէ, որ այդ տղաները «ռազբորկա» են անում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին