▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռ. Քոչարյանի հարցազրույցը էլէներգիաի սակագնի վերաբերյալ կարող է լինել ուշացած

Վերջին օրերին Էլէներգիայի սակագնի բարձրացման խնդիրը բողոքի ալիքի բարձրացման պատճառ դարձավ և արդյունքում մի քանի օր ցուցարարների կողմից փակված մնաց Բաղրամյան պողոտան: Այս իրադարձությունները ներքաղաքական զարգացումների կիզակետում էին:
Այդ օրերին բազմաթիվ գործիչներ իրենց մասնակցությունը ունեցան առաջացած լարվածությունը թուլացնելու գործում և անգամ նրանցից շատերը կանգնել էին ցուցարարների ու ոստիկանների միջև՝ բախումներ թույլ չտալու համար:

Էլետրաէներգիայի սակագնի խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներում հատկապես կարևոր դեր պետք է ստանձնեին նախկին նախագահները և փորձեին հանդարտեցնել կրքերը, փակուղուց դուրս գալու համար լուծումներ առաջարկեին: Բայց նախկին նախագահները հետևողականորեն շարունակում են լռել:

«Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը». հունիսի 26-ին այսպիսի պատասխան է տվել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ ի պատասխան կայքերից մեկի հարցմանը:

Այսօր արդեն ՀՀ երկրոդ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը կլինի առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ամռան ավարտին», ապա հավելել, որ վերջինս ներկայումս Հայաստանում չէ, մեկնել է հանգստի:

Ստացվում է, որ մինչ երկրում շարունակվում է լարված մնալ իրադրությունը, ՀՀ երկրորդ նախագահը իր հանգիստն է վայելում արտասահմանում և հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ հանգստանալուց հետո կգա Հայաստան ու ամառվա վերջին հարցազրույց կտա: Տպավորություն է, թե Քոչարյանը երկրի համար ակտուալ հարցերին արձագանքում է այն ժամանակ, երբ իրեն հարմար է գտնում, և իր գործունեությունը սահմանափակվում է միայն հարցազրույցներով:

Ավելին քաղաքացիներին պետք չեն հարցազրույցներ և ոչ էլ նրանք անհամբերությամբ սպասում են, թե երբ է երկրորդ նախագահը հարցազրույց տալու, այլ նրանց պետք են կոնկրետ մեխանիզմներ և քայլեր էլէներգիային հարցին լուծում տալու համար: Չի բացառվում նաև, որ երկրորդ նախագահի հարցազրույցը ամառվա վերջին կարող է արդեն ուշացած լինել:

 

Ալիսա Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին