Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Գիտեմ, որ շուտով բոլորը էլի ինձ կասեն. «Էլի Քիսոյի հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունք ես ցուցաբերում», բայց միևնույն է ես չեմ կարող չասել (որովհետև գտնում եմ, որ օբյեկտիվ է կարծիքս):
Պեպելյանի նոր տեսահոլովակն ու երգը աննման են: Ոչ մի թիթիզ շորիկներ, ոչ մի մուսկուլիստ տղաներ, ոչ մի պարային միլիոնավոր խմբեր, ոչ մի սելֆիներ, ոչ մի փաբեր, ոչ մի եսիմ ինչեր: Տեսահոլովակ, որտեղ միմիայն նա է՝ նստած գետնին ու հասարակ շորերով:
Իհարկե, սա ֆիլմի սաունդրեք է, բայց միևնույն է, էտ էլ հաշվի առնելով, ստացել է շատ սիրուն հետաքրքիր ու դիտարժան տեսահոլովակ:
Պեպելյանն էլ իրան շատ թեթև է պահում ու ոչ մի ավելորդ լոպազություն չկա, ոչ մի ավելորդ քսվածություն, ավելորդ հագուստի առկայություն կամ, վապեշ հագուստի, բացակայություն:
Էս տեսահոլովակով Քրիստինեն ապացուցեց, որ կարելի է գետնին նստած ավելի լավ տեսահոլովակ նկարել, քան Կասկադում սելֆի անելով ու լիքը փող ծախսելով:
Հ.Գ. Որպեսզի ասեմ, որ սուբյեկտիվ չեմ, կարող եմ նշել, որ Քիսոյի վերջին տեսահոլովակը իրականում դուրս չեկավ»:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ