▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ վարչության անդամները խիստ ու վատ տոնով են խոսել Հունանյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականների մեծամասնությունը չի հաշտվում այն ամենի հետ, ինչ արել են ՔՊ վարչությունում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի «գլխին»։
«Մեր աղբյուրները նշում են, որ Հունանյանի՝ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունն արգելելու հարցը շատ երկար ու թեժ քննարկվել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամների միջև։ Շատերը հաշտ չեն այդ որոշման հետ և տարբեր մասնավոր զրույցներում նշում են, որ եթե անձին խոսքի համար նման ձևով «պատժում» են, ապա շատ ՔՊ-ականներ պետք է արժանանան Հունանյանի «ճակատագրին»։

ՔՊ-ական մեր աղբյուրները նշում են նաև, որ Հունանյանն էլ հաշտ չէ այն ամենի հետ, ինչ կատարվեց իր շուրջ։

ՔՊ վարչության անդամներից պատմեցին, որ ՔՊ վարչության անդամները շատ խիստ ու վատ տոնով են Հունանյանի հետ խոսել, իսկ իրավիճակը փորձել է քիչ թե շատ հարթել Ալեն Սիմոնյանը»:

***

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում բուժքույր-պատգամավորին  «տրաս» հետո Փաշինյանը ստրախ է գանյատ արել բոլորին անխտիր։ «Լեզուներդ շախ տալուց մտածեք, թե չէ Հռիփոյին ու Աղազարյանին երանի եք տալու»,-ՔՊ-ական աղբյուրների համաձայն մոտավորապես այս կերպ է վախները բռնել կուսակիցների։

Ասում են սա դեռ ամենը չէ, վերջինս բուժքրոջ «պրուսկատը» մահանա բռնելով սաղին օդերով է հանել, թե մենակ ինքնահաստատվում եք գործ արեք, թե չէ բրիքով եք պատասխան տալու։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին