▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ քարոզարշավ՝ բյուջեի հաշվին

«Հրապարակ»-ը գրում է. «Ալեն Սիմոնյանն իրեն և իր աշխատակազմից 6 հոգու նոյեմբերի 7-8-ը գործուղել էր Սյունիքի մարզ։
Պաշտոնական կարգադրությունում ասվում է, որ Հայաստանի հարավ են գործուղվել աշխատանքային այցով, իհարկե, այցից հետո հաշվետվություն չի ներկայացրել, որպեսզի պարզ դառնա, թե ինչ հանդիպումներ է ունեցել, սակայն Սիմոնյանը, կարելի է ասել, գրեթե օնլայն լուսաբանում էր իր ողջ այցը, և պարզ դարձավ, որ եղել է Կապան, Գորիս, Քաջարան համայնքներում:

Ի դեպ, Գորիսի և Քաջարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերն են դիմավորել նրան, շրջել է փողոցներում, անգամ տաքսի է վարել, հանդիպել է տեղի կուսակցականների հետ։ Նրանից առաջ էլ բյուջեի հաշվին մի խումբ պատգամավորներ էին մեկնել Տավուշի, Արարատի մարզեր:

Ակնհայտ է, որ բյուջեի հաշվին ՔՊ-ականները կուսակցական քարոզարշավ են իրականացնում, քանի որ առաջիկայում ՔՊ նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ ևս ընտրիչները պետք է որոշեն ցուցակի կազմը` առաջադրված ՔՊ-ականներից։

Այդուհանդերձ, ՔՊ-ում ասում են, որ Ալեն Սիմոնյանը, հավանաբար, հետևություններ է արել ՔՊ վարչության ընտրություններից և բյուջեից վճարվող գործուղման է մեկնել, որ աշխատանքային այցի անվան տակ քարոզարշավ իրականացնի ՔՊ-ականների շրջանում, որ նախընտրական ցուցակը ձեւավորելու քվեարկության ժամանակ կրկին չհայտնվի հետին հորիզոնականներում: Վարչության ընտրությունների ժամանակ նա 11-րդն էր և դա բացատրում էր նրանով, որ քարոզարշավ չի արել։ Ցուցակի տեղերով է որոշվելու նաև ապագա իշխանությունում պաշտոնների հարցը, եթե, իհարկե, ՔՊ-ն վերարտադրվի։

Ի դեպ, վերջին օրերին ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվողների կտրուկ աճ է գրանցվել։ Ասացին, որ երեկվա դրությամբ մոտ 100 առաջադրում է եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին