Այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ներկայացրել է նախագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, իշխող ուժը լարեց իրավիճակն ԱԺ դահլիճում
***
ԱԺ-ում հրմշտոց տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև:
Գեղամ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը քաշքշեցին միմյանց։ Ալեն Սիմոնյանը հորդորեց անջատել ուղիղ եթերը, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ։
***
Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Էսպիսի բան կարող է լինել միայն Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում ու մեկ էլ դրանց վասալացող Նիկոլի իշխանության խորհրդարանում:
Հիշեցնենք՝ այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ներկայացրել է նախագիծ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին, թուրք-ադրբեջանական մանր ու մեծ վասալները գռմռացին ու լարեցին իրավիճակն ԱԺ դահլիճում:
Առայժմ պարզ չէ՝ ՔՊ-իչնիկները իրավիճակը լարել են Էրդողանի կուրատրից հրատապ սմս ստանալո՞վ, թե՞ արդեն դրա կարիքը չկա»:
Դիտեք նաև՝