«ՔՊ-ի կողմից ստի տարածումն արդեն աներևակայելի մասշտաբների է հասնում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Վահագն Ալեքսանյանի ցուցադրած տեսանյութին և հերքելով նրա հայտարարությունը։ «Հասկանում եմ, որ իրենք ամեն ինչ անում են, որ դավաճանի և ուրացողի պիտակը, որոնք իրենց անվան հոմանիշն են դարձել, փորձում են փակցնել այլոց վրա, բայց թող մեզնից վազն անցնեն»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը հայկական դիվանագիտության մեջ ավելի բարձր է, քան ՔՊ-ի ստերը։ |
Դիտեք նաև՝
«Ադրբեջանի տրամաբանությունը պարզ է՝ բնական է՝ պետք է ագրեսիա իրականացնի խաղաղ բնակչության վրա, որպեսզի առաջացնի հասարակական լարում, ճնշում, խռովություն, որը Փաշինյանը կօգտագործի հերթական զիջումը լեգիտիմացնելու համար։ Սա լինում է այն դեպքում, երբ բանակցողը կարմիր գիծ չի գծում»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ադրբեջանը գիտակցում է, որ եթե մի քիչ էլ այս կամ այն գործողությունն իրականացնի, ինչ ուզի, տալու են։ Եթե բանակցային գործընթացում հստակ կարմիր գծեր չես գծում, ցույց ես տալիս, որ կա հավանականություն, որ ամեն ինչ կանես, մենակ թե նախընտրական այդ «խաղաղության» կոչված փաստաթուղթը ստանաս, և ստեղծում ես հնարավորություն, որ անօրեն ագրեսիաներով քեզանից շորթեն նորանոր զիջումեր։ Չնայած՝ Փաշինյանը և իր թիմը դեմ չէ զիջումներին՝ բացառությամբ կառավարական դաչաների․ դրանց անվտանգությունն իրենց համար ամենակարևորն է»։ |