«Հրապարակ»-ը գրում է. «Վաղարշապատում նոյեմբերի 16-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված։ Իշխանության թեկնածուն Արմավիրի մարզպետ, Խոյի նախկին համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է, որը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ԺՊ: Քանի որ իշխանությունն Էջմիածնում նորմալ թեկնածու չուներ, որոշեցին համայնքը կրկին խոշորացնել` միավորելով Խոյի հետ, այն հույսով, որ խոյեցիները կքվեարկեն իրենց նախկին համայնքապետի օգտին: Սակայն Մեխակյանը կարծես չի արդարացնում այդ հույսերը։ Ասում են՝ Փաշինյանը Մեխակյանին հանձնարարել է Վեհափառի դեմ մարդ հավաքագրել Արմավիրից, սակայն որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ անզոր է կատարել շեֆի կամքը, զեկուցել է և լուտանքների արժանացել։ Մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու, եթե լավ պատրաստվեն։ Առաջադրվելու մտադրություն ունի Սևակ Խաչատրյանը (հայտնի Սաքուլիկը), որը ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն էր, ապա՝ պրոռեկտորը, հիմա Էջմիածնի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է: Նա նաև Ռ. Քոչարյանի որդու մտերիմներից է և անցած տարի ընկերների հետ հիմնած «Առաջ» կուսակցությամբ է առաջադրվելու: Հնարավոր է ՀՅԴ-ի հետ դաշինք կազմեն։ «Հայաքվեն» է ուզում մասնակցել, թեկնածուն տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն է: Մասնակցելու է նաև Վանեցյանի «Հայրենիքը», ՀՀԿ-ն դեռ չի որոշել» *** |
«Հրապարակ»-ը գրում է․ «Ընտրական գործընթացներին ընդառաջ, ոչ իշխանական դաշտում կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում։ Մեր տեղեկություններով՝ երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։ Մասնավորապես` ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը և «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Մենք պարզեցինք, որ այս խումբը նախկինում էլ է պարբերաբար հանդիպել` առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով, բայց նոր ֆորմատը դեռ գլուխ չի գալիս: Իսկ երեկ քննարկել են Էջմիածնի ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցը եւ կրկին որոշում չեն կայացրել»։ |
ՔՊ-ի հույսերն Էջմիածնի հարցում չեն արդարացնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին