«Հրապարակ»-ը գրում է․ «Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու և բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող ՔՊ համաժողովը և նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝ նաև 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։ Այս ֆոնին ուժեղ մրցակցություն է ԱԺ նախագահի պաշտոնի համար` թիմում հավակնորդների պակաս չկա: Հակաքարոզչություն է գնում նաև Տիգրան Ավինյանի դեմ` սրա հովանավորը Փաշինյանն է, ով իր սպասարկուների միջոցով փորձում է նրան դուրս թողնել վարչության կազմից, ինչը դժվար թե ստացվի: Չուզողների հոծ բանակ ունի նաև Սուրեն Պապիկյանը, որն իր գեղջկական կերպարով նվազ անտիռեյտինգ ունի, բայց որին Փաշինյանը ստվերում է պահում, որ իր գահի հավակնորդ չդառնա։ Այս համատեքստում ՔՊ-ականները չեն բացառում, որ առաջիկայում որոշ կարկառուն իշխանականների մասին դաշտ նետվեն վարկաբեկիչ տեղեկություններ, իրենց անբարո անձնական կյանքի, չարաշահումների, կոռուպցիոն գործարքների մասին, ինչի պակաս ոչ մեկի դեպքում չկա»։ |
ՔՊ-ականներն իրար տակ են փորում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին