▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ական պատգամավորի անչափահաս ազգակականը թմրանյութի պատճառով տեղափոխել է հոգեկան առողջության կենտրոն»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահազանգ․
Մեր պետությունը քանդելով առաջինը ձեր տները կփլվեն, կամ փոս փորողը փոսն է ընկնում։
Բազմիցս եմ խոսել անչափահասների մեջ տելեգրամյան ալիքներով թմրանյութերի տարածման մասին, նշել դրանց վտանգավորության, հասարակության և պետության հիմքերը քայքայելուն միտված լինելու մասին։
Ինչպես նաև շեշտել եմ 2018թ․ կառավարության ընդունած որոշման մասին, ինչը բերեց նպաստավոր պայմաններ դրանց տարածմանը և ահա չարիքը ծեծում է նաև քպ-ականների դռները։
Մի երկու շաբաթ առաջ, ըստ տարածված լուրերի, քպ-ական պատգամավորներից մեկի մերձավոր ազգակցական անչափահասը հայտնվել է այնպիսի վիճակի, որ ստիպված են եղել տեղափոխել «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»։ Իրականում սարսափելի է, որ Գյումրու ուսումնական հասատատություններից մեկում սովորող պատանին նման խնդրի առաջ է կանգնել, սարսափելի է, որ այս ամենը հենց մեր երկրում ու քաղաքում է կատարվում, կարևոր չի, որ այդ երեխայի ընտանիքը ակտիվ թուրքամոլ է, երեխան կարող էր լինել լավ զինվոր, ցավոք, այլևս էլ չի կարողանալու և նրա ճագատագրի միակ պատասախանատուն պետականաքանդ կառավարությունն է և էշի ականջում քնած ոստիկանությունը, ովքեր միմիայն զբաղված են ընդդիմադիրներին չեզոքացնելով։
Սիրելի ծնողներ, առավել ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ, քանի դեռ չարիքը չի չեզոքացվել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին