Կարելի է քնել ցերեկը, թե ոչ: Ինչպես է ազդում ցերեկային քունը մարդու օրգանիզմի վրա: Այս հարցի պատասխանը գրեթե «հավերժական է»: Մասնագետների մի մասը պնդում է, որ ցերեկային քունը վնասում է օրգանիզմին՝ դանդաղեցնելով նրա պրոցեսները: Մյուսները գտնում են, որ ցերեկային քունը վտանգավոր չէ, ավելին երբեմն օգնում է օրգանիզմին՝ մասնավորապես ենթամաշկային ճարպերի այրման գործում:Ամերիկացի ֆիզիոլոգ Դեն Վեյսվոսերը և սննդաբան Ալաննա ԴիԲոնան ուսումնասիրել են այս խնդիրը և կատարել որոշակի եզրակացություններ: Նախ համաձայն, այն մասնագետների, որոնք նշում են, որ ցերեկային քունը վնասակար է՝ հատկապես ընդգծում են այն հանգամանքը, որ քնած ժամանակ օրգանիզմում մետաբոլիզմի պրոցեսը, ինչպես նաև շնչառությունը, սրտի աշխատանքը և մի շարք այլ գործընթացներ դանդաղում են:
Սակայն վերոնշյալ մասնագետները ընդգծում են, որ մետաբոլիզմի գործընթացը այնպիսի բարդ մեխանիզմ է, որ ցերեկային մեկժամյա քնով հնարավոր չէ ազդել այդ պրոսեցի արագության վրա:
Ֆիզիոլոգ Դեն Վեյսվոսերը նշում է.«Արթնանալուց անմիջապես հետո օրգանիզմի բոլոր պրոցեսները վերականգնվում են: Հատկապես դա վերաբերում է ցերեկային քնին՝ այս դեպքում օրգանիզմի պրոցեսները վերականգվում են երկու անգամ ավելի արագ»:Բացի այդ Վեյսվոսերը ընդգծում է, որ, մասնավորապես այն մարդիկ, որոնց կյանքը նստակյաց է անցնում, առհասարակ անհանգստանալու պատճառ չունեն, քանի որ ցերեկային քունն ու նստակյաց աշխատանքը կամ ապրելակերպը օրգանիզմի աշխատանքի գրեթե նույնական ցիկլ են ապահովում: «Այնպես, որ համակարգչից անցումը բազմոցին ու մեկժամյա քուն որևէ կերպ չի խաթարի ձեր օրգանիզմի բնականոն աշխատանքը»,-նշում է ֆիզիոլոգ-բժիշկը:
Սննդաբան Ալաննա ԴիԲոնան ընդգծում է, որ մարսողությունը օրգանիզմում, իհարկե, դանդաղում է քնած ժամանակ, սակայն դա միայն այն դեպքում, երբ այդ քունը երկարատև է: Մեկժամյա քունը չի կարող վնասել մարսողության պրոցեսին:
«Ավելին, ցերեկային քնից հետո, օրգանիզմի բոլոր պրոցեսները ավելի արագ են կատարվում: Դուք էներգիայով լեցուն եք դառնում: Ընդ որում ցերեկային քնի ժամանակ օրգանիզմում կորտիզոլի քանակությունը նվազում է, ինչը օգնում է արագ ազատվել ենթամաշկային ճարպերից»,-ասում է բժիշ-սննդաբանը:
ՑԵՐԵԿԸ ՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՔՆԵԼ
Որոշ մասնգետները, այնուամենայնիվ խորհուրդ են տալիս ցերեկը քնել որոշակի ժամանակահատվածներում: Ըստ մասնագետների ցանկալի է, ցերեկը քնել ժամը 14:00-16:00 ընկած հատվածում: Ավելի ուշ քնելու դեպքում օրգանիզմը որոշակիորեն վերականգնվում է արդեն գիշերը չի բացառվում, որ ցերեկային քունը դառնա անքնության պատճառ: Օրգանիզմի ժամացույցը այդ դեպքում խանգարվում է և սխալ ցիկլի մեջ ընկնում:
Այնուամենայնիվ բրիտանացի գիտնակաները, վերջերս հետազոտություն են անցկացրել, ըստ որի, ցերեկային քունը ավելացնում է մահվան ռիսկը: Բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցերեկը քնող միջին տարիքի և տարեց մարդիկ մահվան բարձր ռիսկի խմբում են:Նրանց հետազոտություններին մասնակցել են 40-79 տարեկան մարդիկ։
Արդյունքում մասնակիցներից նրանք, ովքեր ցերեկը սիրում էին ննջել, մահանալու հավանականությունը 13 տոկոսով ավելի մեծ է եղել, քան իրենց հասակակիցների մոտ: Գիտնականները հետազոտությունների ժամանակ հաշվի են առել մասնակիցների տարիքը, սեռը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը, մարմնի քաշը: