▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժաննա Անդրեասյանը փորձել է մարդկանց հիմարի տեղ դնել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախարարը փորձել է մարդկանց հիմարի տեղ դնել․
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին մամուլի ասուլիսին հարցրել են,թե Ջենիֆեր Լոպեսի համերգից որքա՞ն գումար է վերադարձվել պետական բյուջե։ Նա պատասխանել է, թե ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրման փուլում է, առաջիկայում պարզ կլինեն արդյունքները, հայտնի կդառնա, թե որքան գումար է ենթակա պետբյուջե վերադարձման։ Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգը կայացել է 2025թ. օգոստոսի 3-ին, անցած 5 ամսում այդպես էլ չեն կարողացել պարզել, թե համերգի ժամանակ քանի տոմս է ծախվել, ինչքան է կազմել հասույթը։ Նախարար Անդրեասյանը փորձել է մարդկանց հիմարի տեղ դնել։ Ավելի քան 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջից 6 միլիոն դոլարի չափ գումար են ծախսել այդ համերգի համար, կարծես թե պետությունը
համերգի պրոդյուսեր է, Լոպեսի համերգն էլ հայ ազգի համար կարևոր խնդիրներ լուծեց»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին