▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետերը տեղյակ չեն Սևան-Լճաշեն ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուսի շրջվելու մասին

Արդեն հայտնել էինք, որ այսօր ժամը 11:00-ին Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 9 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց:

Երեխաների առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցինք Սևանի հիվանդանոց, սակայն մեր զանգերին չպատասխանեցին:

Իսկ Սևանի քաղաքապետարանից Asekose.am-ին հայտնեցին, թե չգիտեն, որ իրենց մոտ նման պատահար է եղել: Զարմանալին այն, որ չնայած դեպքից ավելի քան 2 ժամ է անցել, սակայն նույն պատասխանը մենք ստացանք նաև Լճաշեն համայնքի ղեկավարից:

Կորյուն Մարգարյանն Asekose.am-ի հետ զրույցում ասաց, թե գտնվում է հիվանդանոցում և նման դեպքի մասին ինքը ոչինչ չի լսել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին