▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքական գործիչներից ում զավակները ծնվեցին այս տարի

Wnews.am-ը գրում է.

Ծնող դառնալը բոլորի կյանքում ամենասպասվածն ու անմոռանալին է ։ Հայ քաղաքական գործիչներից ոմանք առաջին, ոմանք էլ ՝ երկրորդ, երրորդ կամ  վեցերորդ անգամ այս տարի վայելեցին ծնող դառնալու բերկրանքը։

Wnews.am-ը ներկայացրել է այն քաղաքական գործիչներին, որոնց ընտանիքներն այս տարի լցվեցին մանկան ճիչով.

Այս տարվա մայիսին լույս աշխարհ եկավ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի առաջին զավակը։ Նրա դուստր Արիանան արդեն յոթ ամսական է։

nai

«Մինչ երեխայիս ծնունդը շատերից եմ լսել, որ երեխային տեսնելու առաջին պահը ընդմիշտ մնում է մայրիկի հոգում, հիմա խորին համոզմունքով կարող եմ հաստատել դա՝ երբ առաջին անգամ տեսա, գրկեցի, հոտը զգացի, ինձ պատկերացնում էի մի ուրիշ չափման համակարգում. անէացել էր աշխարհը, կայինք մենակ փոքրիկ Արիանան և ես: Ես նայում էի հիվանդանոցային անծանոթ շորերով փաթաթված այդ փոքրիկ մարդուկին ու շշնջում ՛՛ծնունդդ շնորհավոր՛՛: Եվ զարմանալին այն է, որ նա ևս շատ ուշադիր նայում էր ինձ, կարծես ուղիղ կապ հաստատած լիներ իմ ողջ էության հետ: Երբ անտրամադիր եմ լինում, բավական է հիշել այդ լուրջ և խորաթափանց հայացքը, և աշխարհը նորից գունավորվում է ինձ համար»,-Wnews.am-ին հետ զրույցում  անկեղծացել է պատգամավորը:

naira

Այս տարվա օգոստոսին համալրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքը. ծնվեց նրա վեցերորդ որդին՝ Գեւորգը։ Նշենք, որ Տարոն Մարգարյանն ունի հինգ որդի եւ մեկ դուստր։

տարոն

Օգոստոսին ծնվեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի չորրորդ զավակը։ Պատգամավորի կինը նրան դուստր պարգեւեց, ում անվանակոչել են Արփի։

nikol

Այս տարի երրորդ անգամ հայրացավ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Պատգամավորի երրորդ որդու անունը  Ռաֆայել է։
«Շնորհակալ եմ Աստծուն մեզ առողջ երեխա պարգևելու համար:
Ծնող դառնալը երջանկության բացառիկ պահերից է, որը բառերով դժվար է նկարագրել:
Մաղթում եմ, որ բոլոր հայ օջախները լցվեն մանկան ճիչով և ուրախությամբ»,- իր զավակի ծնունդն այսպես էր ազդարարել պատգամավորը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին