Wnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուրս անհատականություն ենք եւ մեր նմանը չկա. իհարկե սա ճշմարտություն է, սակայն լինում են դեպքեր, երբ մարդկանց արտաքին նմանությունն այնքան է, որ կարելի է նրանց շփոթել։
Քաղաքական շատ առաջնորդներ իրենց նմանակներին ունեն եւ, ըստ որոշ աղբյուրների, նրանց օգտագործում են իրենց անվտանգության համար։ Նմանակներ ունեին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, Իոսիֆ Ստալինը, իսկ մեր օրերում շատերը պնդում են, որ իրենց նմանակներին են որոշ դեպքերում օգտագործում Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
Հայաստանում նմանակների «ինստիտուտը» չի զարգացել, սակայն մենք էլ ունենք գործիչներ, որոնք ունեն իրենց նմանակներին։
Wnews.am-ը ներկայացնում է քաղաքական գործիչների նմանակներին.
Իոսիֆ Ստալինը վախենում էր իր կյանքի համար եւ անձամբ էր ընտրում իր նմանակներին։ Նրա նմանակներից էր ԽՍՀՄ արտիստ Ֆելիքս Դադաեւը։ Մինչեւ 1996 թիվը նրա մասին բոլոր վկայությունները գաղտնի էին, իսկ հետագայում հայտնվեց լուսանկար, որում նա Ստալինի կրկնօրինակն է։
Բորիս Ելցինը եւս ուներ իր նմանակները։
Երիտասարդ տարիների Ելցինին բավականին նման է հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը։
Ահա եւ Պուտինի նմանակները. ուշադրություն դարձրեք ճակատի կնճիռներին, որոնց միջեւ հեռավորությունը տարբեր նկարներում տարբեր է։
Վլադիմիր Պուտինի եւս մեկ նմանակ, ով պարզապես իր համար շրջում է մետրոյով։
Չինաստանի կենտրոնական Սիչուան նահանգում է բնակվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ամենաուշագրավ նմանակներից մեկը` 29-ամյա Սյաո Ժուգոն, ով ոչ միայն արտաքնապես է նման գերտերության ղեկավարին, այլև շատ լավ նմանակում է նրա շարժուձևն ու խոսքը:
Ահա եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նմանակը (ձախ կողմում)
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում