▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքական դաշտում 2 մեծ միավոր կա` «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժը»․ Ռոբերտ Քոչարյան

«Սա հաշվեհարդար է, և միգուցե նպատակն այն է, որ գալիք ընտրություններում այդ համակարգն օգտագործեն ընտրական նպատակների համար»,- 5-րդ ալիքի հետ հարցազրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իրենք կառավարիչ են նշանակել, բայց Սամվել Կարապետյանին ասում են՝ պետք է ներդումները շարունակես։ Սա կինո է՝ վատ իմաստով կինո է․ Սամվել Կարապետյանը պետք է շարունակի ներդրումներ անել, և Ռոմանոսը պետք է տնօրինի՞, լո՞ւրջ․․․ Այդպես չի լինում։ Իմ կանխատեսումով՝ քանդելու են աշխատող համակարգը»,- ընդգծեց Քոչարյանը։

Նա նաև հավելեց, որ արբիտրաժային դատարանում կառավարությունը պարտվելու է։ «Беспредел-ի տարբերակով հարձակվել են, սա պետական ռեկետի տպավորություն է թողնում է։ Բայց տվյալ դեպքում պետությունն է պարտվելու, ու այդ հանցանքը կատարողներից ոչ մեկը իր գրպանից վնասները չեն փոխհատուցելու»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժին և հարցին` արդյո՞ք Սամվել Կարապետյանը կկարողանա կառավարել, Քոչարյանը նշեց․ «Այդ ծավալի բիզնես զրոյից ստեղծելը նշանակում է, որ մարդը կառավարման շնորհն ունի, «հոտառությունն» ունի, ճիշտ մարդկանց հետ կարողանում է հարաբերություն ստեղծել․ այս ամբողջը հմտությունների փունջ է․․․ Քաղաքական գործունեության փորձ չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի Սամվել Կարապետյանը։ Ենթադրում եմ՝ կստեղծեն քաղաքական թիմ ու կլրացնեն այն մարդկանցով, որոնք որոշակի փորձ ունեն և միգուցե նաև տեխնոկրատների թիմ կձևավորեն, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում»։

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ ներկայում քաղաքական դաշտում երկու մեծ միավոր կա` «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող նոր ուժը։ Քոչարյանի խոսքով՝ նոր քաղաքական ուժի պոտենցիալը բավականին մեծ է։

Կարապետյանի ձերբակալությունը, ըստ Քոչարյանի, թեև խոչընդոտ է ընտրություններից առաջ, բայց նաև աղմկոտ մուտք է քաղաքականություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին