▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացուն վրդովեցրել է կարմիր մահիկով «թուրքական սկորիի» հայտնվելը Երևանում

Քաղաքացուն վրդովեցրել է կարմիր մահիկով «թուրքական սկորիի» հայտնվելը Երևանում

Տեսանյութը՝ համացանցից

Թարմացում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածվող տեսանյութի առնչությամբ, որում թուրքական շտապ օգնության մեքենա է։

«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։

Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Հ.Գ. «Հայրենասերներին» առաջարկում եմ ինչ որ այլ հետաքրքրություն գտնել իրենց կյանքում»,- գրել է Զեյնալյանը։

Նշենք, որ տեսանյութը սոցցանցերում տարածել էր օգտատերերից մեկը։

***

Այս տեսանյութի մեքենայով իմ երիտասարդ ազգակցին, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և գտնվում է կոմայի մեջ, ես եմ օգնել՝ Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։ Այս մասին գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Անընդունելի եմ համարում և դատապարտում նման զգայուն թեման քաղաքական շահարկման թեմա դարձնելը տիկնոջ(ոմն Լառա) կողմից»,– գրել է նա։

***

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կիրակոսյանն իր էջում գրել է․ «Ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն Ֆրանսիայի Կոլմար քաղաքից շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,- պարզաբանում է Սուրբ Գր. Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանը...
Հարց. Հիմա էս մարդը պարզաբանե՞ց, թե թնջուկն ավելի խճճեց...
Ստացվում է, որ Ֆրանսիայից քաղաքացուն մեքենայով մինչև Հայաստան են հասցրել... Եվ նաև ստացվում է, որ Ֆրանսիայում շտապ օգնության մեքենաները թուրքական դրոշով և համարանիշներով են...
Թե բա` պարզաբանում է... Խելքի աշեցեք...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին