▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին հայտնել է՝ Սպիտակի քաղաքապետը մի քանի անգամ ոտքով հարվածել է իրեն, ապա իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 16-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ահազանգել Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գագիկ Է.-ն և հայտնել, որ Սպիտակ խոշորացված համայնքի Քարաձոր բնակավայրում ջրագծման աշխատանքներ են կատարվել, սակայն իրենց տուն ջուր չի գալիս, ինչի համար ինքը բողոքել է, սակայն ոչ մի դրական արդյունք։

Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ։

Արդեն ոստիկանության Սպիտակի բաժնում վերջինը հայտնել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այդ ընթացքում էլ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով քաղաքացու և քաղաքապետի հետ միջադեպը տեղի է ունեցել նրա ոստիկանություն ահազանգելուց օրեր առաջ։ Դեպքի փաստով էլ Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին