▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունը վայելում է Գագիկ Ծառուկյանը

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացչության իրականացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների շրջանում ամենաբարձր վստահությունը վայելում է Գագիկ Ծառուկյանը։

Հարցման տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանին վստահում է հարցվածների մոտ 27%-ը, իսկ երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանը՝ 25,2% ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում Սամվել Կարապետյանն է՝ 18,1%։

Հաջորդ տեղերում են Ռոբերտ Քոչարյանը՝ 7,1%, Սերժ Սարգսյանը՝ 4,3% և Արման Թաթոյանը՝ 4,2%։

Ավելի ցածր վստահության ցուցանիշներ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2,1% և Վահագն Խաչատրյանը՝ 1,0%։ «Այլ» տարբերակն ընտրել է հարցվածների 2,2%-ը։

Միևնույն ժամանակ, հարցվածների 4,9%-ը նշել է, որ չի վստահում ներկայացված գործիչներից ոչ մեկին, իսկ 4,2%-ը դժվարացել է պատասխանել։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին