▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները տոպրակով շորեր են տարել՝ Կառավարության անդամների համար

***

Տոպրակով շորեր՝ Կառավարության անդամների համար․ Բողոքի ակցիա՝ հարկերի բարձրացման դեմ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

«25 տարուց ավելի ոսկու առևտրով ենք զբաղվում։ Ամեն տարի պակասում են գնորդները։ Ոչ մեկ առևտուր չի անում։ Առևտրի ոլորտում չափազանց վատ վիճակ է։ Եթե լինում է առևտուր, ամառվա 1-2 ամսվա ընթացքում։ Ի՞նչ անենք։ Եղածն էլ փակե՞նք, ճամպրուկները հավաքե՞նք։ Դա՞ է իրենց ուզածը։ Դա չի լինելու։ Կան մարդիկ, ովքեր, իրոք, սիրում են այս երկիրը, ուզում են ապրել այս երկրում»,- ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը։

Հիշեցնենք, որ տնտեսվարղները շաբաթներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում Հարկային օրենսգրքում վերջին փոփոխությունների դեմ, որոնք ըստ իրենց խոսքւ առանց լայն քննարկման է ընդունվել։ «Ասում են՝ կուզեք աշխատեք, չեք ուզի՝ մի աշխատեք։ Այդ քաղաքականությունը վարում էին միշտ։ Դրա համար մերժեցինք նախորդ իշխանություններին։

Ասում են հեղափոխությունն արել են, որ հարկերը վճարեն։ Այո, որպեսզի հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում, որ երկիր ուզում, գնում են ընտանիքներով, անսահման պարգևավճարներ են տալիս։ Ինչի՞ հաշվին»,- ասաց տնտեսվարողը՝ նշելով, որ ոսկու շուկայում հատկապես կինում է , որ ամիսներով ոչինչ չեն վաճառում։

***

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկն, ով իր խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սուր քննադատներից չէ» հույս ունի, որ վարչապետը իրենց կընդունի և կքննարկեն իրենց բողոքի առարկան։ Հիշեցնենք, որ նրանք շաբաթներ շարունակ բողոքում են շրջհարկի բարձրացումից, տարբեր պաշտոնատար անձանց հետ քննարկումները արդյունք չեն տվել։ «Հասկացանք, որ օրենքը փոխելը կախված է պարոն Փաշինյանից, գլխավոր հրամանատարը նաև օրենսդիր դաշտում ինքն է։ Ուզում ենք հանդիպել, և ինքը մեզ ապացուցի, որ ճիշտը ինքն է․ ոչ թե մենք»,- ասաց տնտեսվարողը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին