▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

***

***

***

Քաղաքացիները շարունակում են բոյկոտել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը: Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները, Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունն ու Հայաքվե նախաձեռնությունն  3-րդ օրն է՝ բոյկոտի իրազեկման ակցիա են իրականացնում:

***

Ուղեվարձի թանկացման բոյկոտը շարունակվում է։ Ավտոբուսներում քաղաքացիները կամ չեն վճարում, կամ 100 դրամ են տալիս և անցնում առաջ։ Ավտոբուսներից մեկի վարորդը թույլ չտվեց 100 դրամ վճարել․ «Էս կոպեկն ո՞վ է դրել այստեղ, եկեք վերցրեք, չի կարելի։ Չվերցնեք՝ չեմ քշելու»,- ասաց վարոդը:

***

«Հասկացանք, նոր ավտոբուսներ են բերել, նորացրել են, իսկ մետրո՞ն, մետրոյի համար ի՞նչ են արել, 5-6 վագոնի փոխարեն երեք վագոն է աշխատում»,- ասում է քաղաքացին՝ անհիմն համարելով ուղեվարձի 150 դրամ դառնալը։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին