▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին Կոկա Կոլան լցնում է զուգարանակոքի մեջ՝ ի նշան բողոքի

Տիգրան Մաթևոսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ողջունում եմ Գեղամ Օհանյանի առաջարկը՝ ֆլեշմոբ անցկացնելու։

Երբեք էս խմիչքը չեմ ընդունել, ավելին կտրուկ արգելել եմ մեր տանը օգտագործել ու երեխաներիս հյուրասիրել։

Հիմի փաստորեն էս ընկերությունը որոշել է Հայաստան բերել հերթական սրբապիղծ երևույթին։

Պիտի բոյկոտել։

ՀԳ. խմիչքը չեմ գնել (երբեք դրա վրա գումար չեմ ծախսի) ուղղակի բերել էին ու ճիշտ նպատակին ծառայեց։

STOP Coca-Cola Music Fest Armenia»։

Ավելի վաղ, Գեղամ Օհանյանը գրել էր․ 

«Էս սրբապիղծ անասունին Կոկա Կոլան բերում է Հայաստան իր միջոցառումը զարդարելու, թե՞ սև գովազդ անելու ինքն իրեն։

Տեսնես իմացել են, որ քրիստոնեական արժեքները պղծող այս երևույթը նաև արմատներով ադրբեջանցի է։

Հ.Գ.

Մարդա մի շիշ կոլա վերցրեք խանութից ու թափեք զուգարանակոնքի մեջ, նկարեք ու ֆլեշմոբ արեք։ Դրանից ավելին արժանի չի էս բրենդը, խանութպանին էլ ասեք, որ այս անգամ չեք վճարում, ֆիրմայի հաշվին է...

Հ. Հ. Գ.

Ուրախ եմ, որ 1.5 տարի առաջ ազատվեցի այդ թույնից, որը 20 տարի օգտագործել եմ։ Այս պատկերը տեսնելուց նողկանք եմ ապրում միայն...»։

Նշենք, որ արդեն առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ հասարակության ճնշման ներքո կազմակերիչները չեղարկել էլ  քրիստոնեական արժեքներ ծաղրող սկանդալային երգչուհու ելույթը նշված փառատոնին։

Այս առիթով, Կարեն Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Coca-Cola Music Fest Armenia, չեղարկելը առաջին պահանջն էր, բայց ինչ որ չի երևում ներողությունը, որ անտեսելով Հայի կանոնները համարձակվել եք նման սատանիստ ու քրիստոնեական արժեքները ծաղրող վիժվшծքի հրավիրել: Հայեր ջան քանի դեռ սրանք ձեզանից յուրաքանչյուրից ընդհանրացրած տեքստով ներողություն չեն խնդրել, ոնց գիտեք, ոնց կարողանում եք բոյկոտեք ու հրաժարվեք էս անհայտ ծագումով ու անհասկանալի բաղադրությամբ հեղուկը սպառելուց: Գտեք ամենուր հակագովազներն ու տարածեք, արգելեք ձեր երեխաներին գնել դա, ձեր սեղաններից անվերադարձ հեռացրեք այն, ինչը հաստատ ավելի կարևոր չի, քան ձեր հավատամքը: Այ երբ ներողություն կխնդրեն, նոր էդ ժամանակ կվերանայեք ձեր վերաբերմունքը: Բայց քանի ներողությունը չտեսաք ու շարունակեցիք էս ապրանքից օգտվել, ուրեմն դուք քրիստոնյա եք միայն ձեր վզին խաչ գցելով, ավել ոչնչով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին