Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամ Սիլվեն Մեյլարն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիան ապակայունացնելու փորձի մեջ։ «Քանի որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում, մասնավորապես, Նոր Կալեդոնիայում։
Բռնապետ Ալիևի նպատակները չեն կարող մեզ մոլորության մեջ գցել։ Մենք պայքարում ենք դրանց դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը։
Ավելի վաղ Ֆրանսիան Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում անջատողականներին աջակցելու մեջ, որտեղ մայիսին տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել էր 13 մարդ։