▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի՞ երեխա պետք է խեղանդամ դառնա, որ համակարգը սկսի պաշտպանել նրանց սեփական ծնողներից»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի՞ երեխա պետք է խեղանդամ դառնա ու քանի՞ երեխա պետք է մեռնի, որ համակարգը սկսի պաշտպանել երեխաներին սեփական ծնողներից։
Եթե երեխան ապրում է անառողջ հարաբերություններում, ծնողական սիրո, հոգատարության ու խնամքի փոխարեն ստանում ծեծ ու անտեսում, ո՞վ պետք է նրան պաշտպանի։ Պետության պարտավորությունն է լինել իր քաղաքացու կողքին՝ ծնված օրվանից, հատկապես ամենախոցելիների՝ երեխաների, որոնք չեն կարող բարձրաձայնել իրենց հետ կատարվող տարատեսակ բռնությունների մասին։
Եվ երբ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնությունը բացահայտվում է միայն այն ժամանակ, երբ երեխան հիվանդանոց է տեղափոխվում ծանր վիճակում, նշանակում է կանխարգելման համակարգը չի գործում։
Ահա ողջ իրականությունը՝ Արարատի մարզում մեկ տարեկան երեխային ծեծելով սպանել փորձելու դեպքի մասին։
Ախ, այս փոքրիկ թաթիկները, որ հայտնվում են տմարդի ձեռքերում․․․
Հաճախ ասում եմ, նման դեպքերում, չեք կարողանում՝ տվեք, ես կպահեմ, այ մարդ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին