▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին Քաղաքացու օրվա կապակցությամբ...
Ի՞նչն ես շնորհավորում։ Ի՞նչ դրական բան ես արել մեզ համար։ Ի՞նչ ես տվել քաղաքացիներիդ, բացի կորուստներից, անվերջ թանկացումներից ու ապագայի հանդեպ վախից։ Ինչպե՞ս ես համարձակվում շնորհավորել այն ժողովրդին, ում ձեռքից խլել ես հողը, հպարտությունը, սերն ու հանդուրժողականությունն իրար հանդեպ։
Ի՞նչ ես բերել մեզ՝ որպես «նվեր», որ հիմա էլ շնորհավորումես։ Կորցրած սերո՞ւնդ։ Պարտված պատերա՞զմ: Մեր արծիվ տղաները, որոնք պիտի հպարտություն բերեին Հայաստանին, զոհվեցին, մոռացվեցին կամ մնացին հաշմանդամ ու անտեսված։ Դուք հանձնեցիք մեր հողերը, քանդեցիք բանակը, ջախջախեցիք դիվանագիտությունը, հարցականի տակ դրեցիք մեր հավատքը։ Ազգային գաղափարախոսությունը ջնջում եք ու փոխարենը ներդնում թուրքամետ, գլոբալիստական «արժեհամակարգ»՝ այնպիսի արժեքներ, որոնք խորթ են հայ ժողովրդին և վտանգավոր՝ հայկական պետության համար։
Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար, շնորհավորելու առիթ չկա: Բայց դու մեզ չե՜ս հաղթել, մեր պայքարը չի՜ ավարտվել։ Հեռու չէ այն օրը, երբ մեր երկիրը վերջապես կազատվի քեզնից ու, քաղաքացու օրը իսկապես տոն կլինի՝ հպարտության, հաղթանակի և վերածննդի օր։ Մենք կրկին կվերականգնենք մեր ազգային արժանապատվությունը ու կկառուցենք մեր երազանքների Հայաստանը»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա՝ «քաղաքացու օր»։ Թե բա՝ ուղերձ։ Թե բա՝ «առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հիմա՝ քաղաքացին պետության»։
Միայն մեկ անուն հիշենք. Սոնա Մնացականյան։ Նա ու իր չծնված բալիկը նիկոլական շարասյան կողմից սպանվեցին ուղիղ 3 տարի առաջ։
Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»։ Բայց դե դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ աբուռ - բանը հասել է նրան, որ սկսել եք բացահայտ հպարտանալ ձեր բերած ողբերգություններով։
Ստահակնե՛ր»։

***

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել:
«Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին է պետության տերը»:
Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և դրսում ապրող մեր քաղաքացիների հետ:
Քաղաքացին իհարկե կարող է, և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի, պոպուլիստի կամ դավաճանի:
Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին:((
Հ.Գ. 1
Անձամբ ես, կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց դրանից մենք տասնամյակներով հեռու ենք:
Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու դրսերից օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ:
Հ.Գ.2.
Ցավոք շնորհավորելու բան չկա...
Նախ և առաջ Քաղաքացուն այս աղետալի վիճակից հանել է պետք»։

***

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:
Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին