▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով»․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ գիշեր, ըստ նախնական հաշվարկների, 1.6 մլն մարդ կորցրել է իր կարողությունը, որը գնահատվում է շուրջ 19-40 մլրդ դոլար` կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով: Սա անգամներ ավելին է քան, օրինակ, անկումը, որը տեղի էր ունեցել կովիդի ժամանակ կամ FTX-ի սնանկացման ժամանակ: Կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի տրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ..... ինքնասպան են եղել:
Հայաստանում հայտնի են նման տարբեր սխեմաներ, երբ հազարավոր մարդկանցից, ովքեր իրենց խնայողությունները ցանկանում են ներդնել որևէ տեղ, ներգրավում են ահռելի գումարներ` առանց բուրգի վերևում գտնվող մարդկանց մասին ինֆորմացիա ունենալու, առանց գրավոր ձևակերպումների ու դետալների: Ուզում եմ հասկանալ, իրավասու մարմինները` ֆինանսական և ոչ միայն, տեղյա՞կ են այս ամենի մասին թե՞ ոչ»:

Դիտեք նաև՝ 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին