▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող 13-ամյա Մայա Վորյատկինայի դին

Դիտեք նաև՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում՝ Համացանցում տարածվել են անչափահաս աղջկա մարմինը դուրս բերելու կադրերը


Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող, 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։ Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի  27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։

Երեխան, որ ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։

Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին