▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորսուղի որսն ավարտվել է ողբերգությամբ. անզգուշությամբ սպանել է ընկերոջը

 

Տավուշի մարզի Նորաշեն գյուղում 2 ընկեր միասին փորսուղի որսի են գնացել, սակայն այն ավարտվել է ողբերգությամբ:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ընկերներից մեկի մոտ եղել  է որսորդական հրացան, իսկ մյուսի մոտ՝ բահ:
 
Մեր տեղեկություններով, ըստ նախնական վարկածի, ընկերներից մեկը, նկատելով փորսուղին, կրակել է, մյուսը՝ բահով հարվածել։ Հետո նկատել են մեկ այլ փորսուղի. մինչ տղաներից մեկը փորձել է բահով հարվածել, մյուսը կրակել է և դիպել ընկերոջը, որի հետևանքով էլ տղամարդը մահացել է:
 
Տավուշի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին