Լիլիթ Հովակիմյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Պոլիկլինիկան քանդեցին,հիմա էլ լֆիկի փեսան մեր բակում բնակելի շենք է սարքում։
Դուք չեք պատկերացնի,թե ի՞նչ փոշու մեջ ենք մենք 24/7 ռեժիմով։
Ցերեկը շինարարական փոշին,երեկոյան էլ չեմ կարող նկարագրել քամու բերած փոշին ու կեղտը։
Եթե օրը մի քանի անգամ դու հատակ չմաքրես,չեք կարող պատկերացնել,թե ինչ է կատարվում։Ինչ հող ու ավազ է լցվում մեր տները։
Էլ չասեմ պատուհանների ու վրայի ցանցի փոշին։
Ու էս փոշին շնչում ենք,վնասելով մեր թոքերը։
Անբողջ քաղաքն է էս փոշու մեջ կորած,բայց,որ կողքը բնակելի շենք է,դա ավելի է ազդում մարդկանց թոքերի վրա։
Մի երկու տարի կողքի սուպերմատկետի փոշին շնչեցինք, երևի մի երկու տարի էլ շենքինը կշնչենք։
Աղմուկի մասին էլ լռեմ։
Բարդակ լրիվ»։