▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ–ն՝ Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարի լուրերի մասին

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը, հայտնում են ՊՆ–ից։

***

Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանն այս առիթով գրել է․ 

«ՊՆ-ն հաստատեց, Պապիկյանի շառասյան վթարի լուրը, բայց պնդեց, որ նա մեքենայում չի եղել:

Հարց է առաջանում ` կիրակի օրով գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա թե՞ շաշկի»:

Ավելի վաղ՝ նա գրել էր․ 

«Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական ժքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:

Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին