▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պնդերեսությունն էլ ի վերջո սահման ունի․․․

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ ամբիոնից այսօր այս մարդը հայտարարել է, որ կյանքը կդնի՝ իր կողմից ատելի հոգևորականներից եկեղեցին ազատելու համար։

Սա ասում է մեկը, ով նույնիսկ հայրենիքի համար կյանքը չի դրել, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախ է մեկնել ընդամենը մեկ անգամ՝ 3 ժամով, իսկ պարտված պատերազմից, հազարավոր զոհերից հետո ինքնասպանության կամ գոնե հեռանալու փոխարեն լծվել է իշխանությունը պահելու գործին, հասարակությանը երջանկություն և ուրախություն է քարոզում։

Ես իհարկե չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ կյանքն է պատրաստ զոհաբերել հանուն աթոռի, սեփական իշխանության, իսկ եկեղեցու դեմ նրա պայքարը հենց այդ նպատակի բաղկացուցիչն է…։

Բայց վերջապես պետք է գոնե ամոթ ունենալ, պնդերեսությունն էլ ի վերջո սահման ունի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին