▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է կույր լինել՝ չտեսնելու ՀՀ նկատմամբ Ադրբեջանի զավթողական հայեցակարգը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզ վիճակագրությունը փաստում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության դեմ մշակում և զարգացնում է անթաքույց զավթողական հայեցակարգ։ Ըստ իս՝ պետք է լինել կատարյալ կույր ու տգետ՝ սա չտեսնելու և ժամանակին չկանխելու համար, կամ էլ՝ Ադրբեջանի երազանքների ցուցակի կատարող, որը միտված է օգնել Ադրբեջանի ղեկավարությանն այս վտանգավոր ծրագրի իրագործման հարցում։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
-Մարտ ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
-Փետրվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 28 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
-Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 27 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
-Դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 61 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
-Նոյեմբեր ընթացքում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 21 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ։
Այսինքն, վերջին հինգ ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 161 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»՝ զավթողական անվամբ»։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին