▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետերբուրգի ծննդատանը հայ բժշկուհին հիվանդի որովայնում սավան է մոռացել

Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական համալսարանական կլինիկայում ծննդաբերելուց 25 օր անց կնոջը տարօրինակ է թվացել, որ իր որովայնն այդ օրերի  ընթացքում ընդհանրապես չի փոքրացել: Կրկին բժիշկներին դիմելուց հետո պարզվել է, որ վերջիններս  վիրահատության ժամանակ նրա որովայնում վիրահատական սավան են մոռացել: Հատկանշականն այն է, որ նրա բժիշկն ազգությամբ հայ  Մարիամ Առաքելյանն է: Նախքան ծննդաբերելը հենց  նրան էլ դիմել էր  հղի կինը, ով  նոյեմբերի 20-ին հիվանդանոց էր գնացել: 

Ի վերջո, Մարիամ Առաքելյանն էլ անցկացրել էր վիրահատությունը, որից հետո էլ օրեր անց  կինը նկատել է, որ  որովայնում սուր ցավերը ոչ միայն չեն հանդարտվել, ավելին` վիճակը գնալով վատացել է: Բայց դա էլ չի անհանգտացրել բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո կնոջն ասել են, որ միայն հավաքված հեղուկ և մեծ հեմատոմա են նկատել, իսկ  12 օր անց էլ  կնոջը դուրս են գրել հիվանդանոցից՝ «բավարար վիճակում»:

Արդեն դեկտեմբերի 14-ին կնոջը շտապօգնության մեքենայով հասցրել են այլ հիվանդանոց, որտեղ էլ  նրա որովայնից դուրս են բերել վիրահատական սավանը:
Ներկայումս այս  դեպքի քննությամբ զբաղվում են իրավապահները:

Աղբյուրը` doctorpiter.ru

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին