▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը Հովհաննավանքից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց, որ այս պահին ընթացող պսակադրությունն ի սկզբանե պետք է կատարեր կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Սակայն ընթացքում պարզ է դարձել, որ փեսայի հայրը որոշել է, որ արարողությունը կատարելու է Տեր Սարգիսը, այլ ոչ թե կարգալույծ քահանան։

Տեսանյութերը՝ Սյուզի Բադոյանի

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծանր օրեր է ապրում Եկեղեցին, ամենադաժանն այս կիրակիից սկսած մինչև նոյեմբերի 4-ն է լինելու: Դեդլայն է դրել Նիկոլը:
Եկեղեցին ծնկի բերելու համար նիկոլն իր համար սահմանել է դեդլայն` հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ը:
Պարզվում է` Տեր Արամ կոչվածի պատարագին մասնակցելը Հովհաննավանքում շատ հին պլան է, գծվել է դեռ ամռանը` համատեղ, ընդ որում՝ անկախ այդ քահանային կարգալույծ անելու հետագա զարգացումներից:
Նիկոլի գծած գրոհի նոր սցենարի համաձայն` հոկտեմբերի վերջին կիրակին վճռորոշ ստարտի համար պատարագով պիտի սկսի` աղոթքի թեման ու բարձրաձայն երազանքը ՔՊ-ի Եկեղեցին ազատել եկեղեցական գործող իշխանությունից:
Ըստ սցենարի` Նիկոլը մասովկա հավաքած իր քպ գրոհայիններով, ըստ նախնական պլանի, որի մասին հայտարարվեց հետո, Հովհաննավանք կգնա այս կիրակի՝ իր հետ համագործակցող քահանայի մատուցած պատարագին մասնակցելու, այլանդակ ելույթներով կհայտարարի, որ օր ու ժամ է տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսին և մինչև հոկտեմբերի 27-ն է դա:
Ընդգծեմ, այդ օրն էր, որ 1999-ին Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն:
Ուշադրություն.
Համարյա Ալիևի պես նիկոլն էլ սիմվոլներ է սիրում: Դեդլայնի երկրորդ օրը` նոյեմբերի 4-ը, որպես արարի ավարտ հատուկ է ընտրվել, քանի որ դա Կաթողիկոսի օծման օրն է:
Մեղա մեղա։
Այսինքն՝ հենց Հովհաննավանքից նա օր ու ժամ կտա ու խայտառակ արշավով կջանա կորզել Վեհափառ Հայրապետի հրաժարականը, այնուհետ մինչև նոյեմբերի 4-ը, ըստ սցենարի` Մայր Աթոռը եկեղեցական իշխանությունից դատարկելու համար ուղիղ գրոհ կկազմակերպի ոստիկանական զորքով Սուրբ Էջմիածնում տաճարի վրա:
Այնպես որ Կիրակին պատմական ծանր օր է՝ Եկեղեցին ու մեր հոտը նաև պառակտելու համար:
Դիմացեք, մարդիկ, սագա անի գայթակղությանը, որ այս ծանր փորձությունն էլ հաղթահարենք
Աստծով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին