▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փախստականները 7 հոգով 30 ժամ բռնաբարել են 13-ամյա աղջկա

Բեռլինում փախստականները 30 ժամ բռնաբարել են ռուսական արմատներ ունեցող 13-ամյա աղջկա: Փախստականները վերջինիս գողացել էին հունվարի 11-ին, երբ աղջիկը դպրոց էր գնում: Երեխային բռնի ուժով մեքենա են նստեցրել, բռնաբարել, ապա ծեծի ենթարկելուց հետո փողոց նետել: Ըստ վարկածներից մեկի` 13-ամյա Լիզային 3-ից 7 մարդ է բռնաբարել:  Ներկայումս աղջիկը շոկային վիճակում հիվանդանոցում է գտնվում և պնդում է, որ այդ ամենը կատարել են արաբական ծագում ունեցող տղաներ: Գերմանիայում ապրող ռուսները Լիզայի  բռնաբարության համար  հավաքներ են կազմակերպում` պնդելով պատժել մեղավորներին:

Հավելենք, որ համացանցում Anonymous հաքերների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում բռնաբարության մասնակիցներից մեկը խոստովանում է, որ իրենք հանցանքը կատարել են 7 հոգով, իսկ  աղջիկը կույս էր: «Նա հեկեկում էր, իսկ մենք թքում էինք նրա վրա»,-նշել է տղան:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին