▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմությունը կրկնվում է ավելի մասնավոր դրսևորումներով

Պատմությունը կրկնվում է, և ամեն ինչ կրկնվում է ավելի մասնավոր դրսևորումներով:  Անտիկ Հունաստանում հաստատված մարդակենտրոնությունն այսօր կրկնվում է արդեն անհատակենտրոնության ձևով:

Բոլոր ժամանակներում առկա նյութապաշտությունն այսօր հանդես է գալիս իր դրսևորումներից մեկով՝ առարկայապաշտությամբ: Մեր օրերում մարդիկ նյութապաշտ են հենց առարկաների մակարդակում և ոչ ավելի:

Պատերազմներն էլ են մասնավորեցվում. համաշխարհային երկու պատերազմներից հետո այսօր ունենք տասնյակ լոկալ, տեղային, մասնավոր կիսապատերազմներ, որոնք չեն դադարեցվում, բայց նաև թույլ չի տրվում, որ դրանք վերածել ավելի գլոբալ հակամարտության: Բոլոր դարերում բանական էակի կողմից երազած ազատությունը, որի տակ հասկացվում էր մտքի ազատություն, այսօր դրսևորվում է ընդամենը ամենաթողության ձևով:

Այո, պատմությունը կրկնվում է, և մերօրյա իրականությունը հասկանալու համար պետք չէ նոր երևույթներ փնտրել, պետք է ընդամենը գտնել հին ու հայտնի երևույթների նոր դրսևորումների ճիշտ անվանումները:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին