Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ մատուցելու». ոստիկանները Հովհաննավանքից բերման են ենթարկել քաղաքացուն այս արտահայտության համար
Դիտեք նաև՝
***
Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի. փաստաբան Արա Զոհրաբյան
|
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնեց, որ Հովհաննավանք շտապող երկու քահանայի ոստիկանները բերման են ենթարկել և ազատ են արձակել՝ իմանալով, որ չեն գնա եկեղեցի։ |
***
Դիտեք նաև՝
Հովհաննավանք այցելելուց առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր
|
Հովհանավանքի տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Տարածքից հատուկ տարհանման տեխնիկայով հեռացնում են քաղաքացիների ավտոմեքենաները, քանի որ ուժեղացված ծառայություն է իրականացվում Նիկոլ Փաշինյանի այցից առաջ։ |
Լրագրող Անի Գևորգյանը ուղիղ եթերում հաղորդում է, որ Հովհաննավանքում ավտոբուսով բերված մարդիկ են, քաղաքացիականա հագուստով ոստիկաններ և լրագրողներին վիրավորող ագրեսիվ քաղաքացիներ
***
Հովհաննավանքի պատարագին մասնակցելու է եկել նաև Նիկոլ Փաշինյանի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերին։ Պատասխանեց միայն հարցին, թե պատրաստվո՞ւմ է միանալ Մայր Աթոռի «ազատագրման» գործընթացին․ «Բոլոր գործընթացներին մասնակցելու եմ»,- պատասխանեց Ղալումյանը՝ հավելելով, որ այդ գործողությունները Մայր Աթոռի դեմ չեն։
***
|
Օհանավանում վաղ առավոտից պատրաստվում են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով Վահաննավանքում մասնակցելու է կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին։ |


