Պաստառներ Վահագն Ալեքսանյանի բնակության վայրի հարակից տարածքում
Տեսանյութը՝ Սրբազան պայքար ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել է նաև պատասխան ՔՊ-ական պատգամավորի երեկվա հայտարարությանը․
«Պայքարի երիտասարդների պատասխանը Վահագն Ալեքսանյանին
Ճշմարտությունը մանիպուլացիայի չի ենթարկվում
Սրբազան Պայքարի Երիտասարդների #ՉեմՎստահում նախաձեռնության շրջանակներում իրականացվող մեր խաղաղ ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս այս իշխանության քաղաքական կեցվածքը։ Երբ Վահագն Ալեքսանյանի մայրը մոտենում է մեր երիտասարդներին՝ փորձելով խոչընդոտել հայրենասիրական պայքարը, դա ակնհայտորեն խոսում է ոչ թե անձնական պահվածքի, այլ քաղաքական ուղեգծի մասին։
Այս իշխանությունը վաղուց արդեն հատել է դավաճանության սահմանը՝ հանձնելով ոչ միայն հողը, այլ նաև արժանապատվությունը։
Եվ երբ Վահագն Ալեքսանյանը հրապարակում է մի տեսանյութ` միտումնավոր խեղաթյուրելով իրական պատկերը, փորձելով վարկաբեկել մեր երիտասարդների ազնիվ պայքարը, նա ընդամենը շարունակում է նույն դավաճանական ծառայությունը՝ սուտը ներկայացնելով որպես ճշմարտություն, իսկ հայրենանվեր պայքարը՝ որպես սադրանք։
Վահագն Ալեքսանյան, մեր երիտասարդներն իրենց պահել են խաղաղ, արժանապատիվ և գիտակից ձևով, նրանք գիտեն ում են ծառայում` հայրենիքին և ժողովրդին։
Իսկ դուք փորձում եք սրբագրել ձեր ու ձեր իշխանության դավաճանության պատմությունը մանիպուլացիայով, կեղծ հերոսապատումներով և վարկանիշ փրկող տեսանյութերով։
Արժանապատիվ երիտասարդությունը գործիք լինել չի կարող, իսկ դուք ընդամենը իշխանական գործիք եք, որի միջոցով փորձում են ճնշել ազգային արժանապատվության վերջին խցիկները։
Հասարակությունը տեսնում է, և դա փաստ է, որ դավաճանությունը եղել է, շարունակվում է, և դուք՝ դրա մասն եք։
Ճշմարտությունը լռեցնել չի ստացվի, իսկ արժանապատվության վրա կառուցված պայքարը երբեք չի պարտվում։
#Սրբազան_պայքար-ի երիտասարդաց թևի համակարգող Սուրեն Եդոյան»։
Դիտեք նաև՝
***